Կասիլյասը վերադառնում է «Ռեալ»-ի մեկնարկային կազմ


15:55 , 16 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ինչպես գիտեք, փետրվարից մինչ այժմ Իկեր Կասիլյասը չի հայտավորվում Մադրիդի «Ռեալ»-ի մեկնարկային կազմում, և խաղադաշտ է դուրս գալիս Դիեգո Լոպեսը:

Ավելի վաղ հայտարարվում էր, որ պատճառը Իկերի և Ժոզե Մոուրինյոյի բարդ փոխհարաբերություններն են, սակայն Կարլո Անչելտիի՝ «Արքայական ակումբ»-ը գլխավորելուց հետո իրավիճակը չփոխվեց: Այժմ իտալացին որոշել է հնարավերություն ընձեռել Կասիլյասին հանդես գալ ՉԼ գավաթի խաղարկության շրջանակներում:

«Դիեգոն հիանալի խաղ է ցուցադրել, սակայն որոշումը կայացված է»,- նշել է Անչելոտին՝ պատասխանելով այն լրագրողների հարցին, ովքեր խնդրել էին հաստատել, որ «Գալաթասարայ»-ի դեմ խաղում խաղադաշտ դուրս կգա Կասիլյասը: