«Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը». Կլաար


00:42 , 2 մարտ, 2024

Lurer.com-ը գրում է.

Թուրքիան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը։

Ինչպես հաղորդում է Trend-ը ուրբաթ, այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ուզում եմ ընդգծել, որ թեև ԵՄ-ն, եվրոպական երկրները և, մասնավորապես, վերջերս Գերմանիան, պատրաստ են եղել և պատրաստ կլինեն աջակցել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորման առաջարկներին, մենք նաև դիտարկում ենք Թուրքիային և նրա առաջնորդական ներուժն այս տարածաշրջանում: Թուրքիան Վրաստանի և Հայաստանի անմիջական հարևանն է, ինչպես նաև հատուկ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։ Այս առումով, այն բացառիկ հնարավորություն ունի օգնելու տարածաշրջանում խաղաղության հասնելու <...>։ Անկարան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը և ամրապնդել իր դերը որպես տարածաշրջանում առաջատար տերություն»,- ասել է նա։