Փաշինյանը ՔՊ-ականների հետ քննարկել է եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները


22:28 , 29 փետրվար, 2024
Փետրվարի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները։
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։