Մոսկվայի մետրոյից ավելի քան 3000 մարդ է բերման ենթարկվել


14:54 , 16 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Մոսկվայի ոստիկանությունը մետրոյի ապաքրեականացման գործողության շրջանակում ավելի քան 3000 մարդ է ձերբակալել, մոտ 500 վարչական արձանագրություն է կազմվել, 4 քրեական գործ է հարուցվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Գործերը հարուցվել են անօրինական կերպով զենք պահելու, թմրանյութերի շրջանառության, ահաբեկչական գործողության մասին կեղծ ահազանգ տալու գործերով: Ստուգման համար բերման է ենթրակվել 3122 հոգի: