Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մոլորվելու մասին
12:45 , 28 փետրվար, 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է զինծառայողի մոլորվելու մասին, գրում են տեղի լրատվամիջոցները:
Նշվում է, որ փետրվարի 28-ի առավոտյան ադրբեջանական բանակի զինծառայող Ռուսլան Փանախովը, շարժվելով օկուպացված Լաչինի շրջանում ծառայողական դիրքերի արանքով, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մոլորվել է: