Ճապոնիայում այսօր տարեցների օրն է


14:41 , 16 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Սեպտեմբերի 16-ը Ճապոնիայի համար հատուկ օր է: Այդ օրը նշվում է Տարեցներին հարգելու տոնը: Դեռևս անվիճելի է այն փաստը, որ Ճապոնիան Երկիր մոլորակի վրա ամենաերկարակյաց բնակչություն ունեցող երկրներից մեկն է: 
2012 թվականի տվյալներով` ճապոնացի տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 79,44 տարի է, ճապոնուհիներինը` 85,9 տարի:

Վերջին տարիներին, տարեցների մասին խոսելիս, Ճապոնիայում ավելի հաճախ օգտագործվում է «արծաթե տարիք» արտահայտությունը: Հարկ է նկատել, որ «արծաթե տարիքում» գտնվող ճապոնացիները առողջ ապրելակերպ են վարում ու հիանալի տեսք ունեն: 

Այն ամենը, ինչին հասել է Ճապոնիան Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած վնասներից հետո, այն մարդկանց շնորհիվ է, ովքեր հիմա 70-ն անց են: Այդ իսկ պատճառով Տարեցներին հարգելու օրը բոլորի համար սիրելի ու լուսավոր տոն է: