14:35 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում հոսպիտալացվել է ևս 47 երեխա այն բանից հետո, երբ բժիշկները պոլիոմելիտի դեմ պատվաստելու փոխարեն պատվաստել են հեպատիտ B-ի դեմ: Այսպիսով հիվանդանոց են տեղափոխվել բոլոր 114 երեխաները, որոնց բժիշկները պատվաստել են, հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հաղորդել էին, որ պատահարի հետևանքով հոպիտալացվել է 67 երեխա:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի: Բժիշկների սխալը նկատել է 14 ամսական երեխայի հայրը:
Տեղական իշխանությունները կարգադրել են հետաքննել տեղի ունեցածը: Վեց բժիշկ արդեն հեռացվել է աշխատանքից: