14:22 , 16 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Իտալիայում պատրաստել են մածուկի նման գարեջուր, որը կարելի է քսել հացին: Այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Շուկայում վաճառքի է հանվել արդեն բաց և մուգ գույների պինդ գարեջուր: Գարեջրի գործարանի կոմերցիոն տնօրեն Էմանուելա Լաուրենցին լրագրողներին հայտնել է, որ որոշել է առաջարկել այնպիսի մի ապրանքատեսակ, որը ինովացիոն կլինի:
Նման գարեջուր կարող են օգտագործել ոչ միայն մեծահասակները, այլև երեխաները, քանի որ մշակման ընթացքում ալկոհոլը ամբողջովին դուրս է գալիս գարեջրից:
Այն կարելի է օգտագործել նախաճաշին կամ էլ պանրով: Նոր ապրանքատեսակը արդեն մեծ ժողովրդայնություն է վայելում, արտադրողների խոսքով` իրենք պատվերներ են ստանում ողջ աշխարհից: