11:56 , 26 փետրվար, 2024Hraparak.am-ը գրում է.
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման մասին։ Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը»,- լրագրողներին ասել է Բայրամովը՝ այլ մանրամասներ չհայտնելով։