ԱՄՆ եւ Իրանի նախագահները 34 տարի անց հնարավոր է հանդիպեն


13:46 , 16 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հնարավոր է ՄԱԿ Գլխավոր Ասամեբլայի նստաշրջանի ժամանակ հանդիպել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին: Եթե հանդիպումը կայանա, ապա այն առաջինը կլինի երկու երկրների ղեկավարների միջեւ սկսած 1979 թվականից: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Իրանի նախագահը պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգի հետ: 

Իրանը պաշտոնապես հայտարարել է Հեյգի հետ հանդիպելու ցանկության մասին: Բրիտանացի դիվանագետներն էլ ասել են, որ ուրախ կլինեին հանդիպման համար, սակայն Թեհրանից ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել: