Հայաստանը դա 88-ի երկրաշարժից հետո մինչև հիմա տնակներում ու վագոններում ապրող ընտանիքներն են


13:43 , 16 սեպտեմբեր, 2013

Հայաստանը դա Երևանի կենտրոնը չի, կամ ավելի ճիշտ` Հյուսիսային, Մաշտոցի պողոտաներով ու Ամիրյան փողոցով կազմված եռանկյունին չի: Հայաստանը դա արտագաղթն ա, Հայաստանը սահմանամերձ կիսադատարկ գյուղերն են, օլիգարխիան ա, թալանն ա, աղքատության 40 %-ից բարձր ցուցանիշն ա: Հայաստանը դա նորակառույց շինությունները չեն, Հայաստանը դա 88-ի երկրաշարժից հետո մինչև հիմա տնակներում ու վագոններում ապրող ընտանիքներն են: Հայաստանը ոչ թե նորակառույց «եկեղեցիներն», այլ «սարերի վրայի» թշվառության մատնված վանքերն են: Հայաստանը ոչ թե Երևանի մի քանի մայթերում մարդկանց աչքերին թոզ փչելու նպատակով աճեցվող ծաղիկներն, այլ Թեղուտում հեկտարներով ոչնչացվող անտառներն են: ...