Մեր հարաբերությունների պատմությունը խորը անվստահության հիմք է․ Փաշինյանն՝ Ալիևի մասին


22:56 , 23 փետրվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Մեր հարաբերությունների (Իլհամ Ալիևի – խմբ․) պատմությունը խորը անվստահության հիմք է։ Իմաստ չունի փոխադարձաբար հարցնել՝ վստահո՞ւմ ենք իրար, թե՞ ոչ։ Ակնհայտորեն, ոչ։ Այս մասին France24-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով՝ խնդիրն այն է, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը փոքր քայլերով վստահություն կառուցել․ «Այս պրոցեսում է, որ մենք խոչընդոտներ ունենք։ Հարց է՝ արդյո՞ք մենք պատրաստվում ենք քայլ-քայլ միմյանց փոխադարձ խոսքին վստահենք ու հավատանք։

Բանակցությունների ընթացքում շատ բան կոնստրուկտիվ է, բայց հետագայում միշտ չէ, որ դրա իրականացումը տեսնում ենք»։