Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության․ միջնորդությունը մերժվեց․ «Փաստինֆո»


20:21 , 23 փետրվար, 2024

Pastinfo.am-ը գրում է.

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մերժել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ վիրահատության նպատակով արտերկիր մեկնելու թույլտվության վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը։

Նշենք, որ միջնորդության քննությունը կայացել է այսօր՝ Գագիկ Խաչատրյանի բացակայության պայմաններում, քանի որ վերջինս ի վիճակի չի եղել ներկա գտնվելու դատական նիստում և, թեև դատախազն առարկում էր, միջնորդությունը քննվեց առանց Խաչատրյանի։

Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։