13:34 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում և Հաթայ նահանգում ցրել է ցուցարարների խմբերը, որոնք բողոքում էին սեպտեմբերի 9-ի ցույցերի ժամանակ ակտիվիստ Ահմեդ Աթաքանի մահվան դեմ: Այս մասին հայտնում է CNN Türk-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ոստիկանների հետ ցուցարարների բախումների հետևանքով մի քանի մարդ է տուժել:
Ավելի վաղ երկրի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել էր, որ ոստիկանությունը մասնակից չէ Աթաքանի մահվանը: Ականատեսները պնդում են, որ նա զոհվել է գլխին արցունաքբեր գազի լիցքի հարվածի հետևանքով, մինչդեռ իշխանությունների վարկածով՝ նա մահացել է շենքի տանիքից ընկնելու հետևանքով: