Բորելը ցանկանում է գալ Հայաստան
16:56 , 22 փետրվար, 2024
ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան, ինչի մասին անցյալ շաբաթ տեղեկացրել էր Հայաստանի ԱԳՆ-ն։ Այս մասին հայտարարել է Երեւանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Բորելի այցը կապված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ մարտի 14-ին կայանալիք հանդիպման հետ։