Օտար երկրի համար զոհված Մանուշյանին ամենաբարձր հարգանքի են արժանացնում Ֆրանսիայում. իսկ սեփական հայրենիքի համար զոհվածների ծնողներին բանտերն են լցնում Հայաստանում


11:30 , 22 փետրվար, 2024
Միսաք Մանուշյանը Եղեռնից մազապուրծ եղած ու Ֆրանիսայում հաստատված մարդ էր, ով ընդամենը 18 տարի ապրելով այդ օտար երկրում, այդ երկրի ազատության համար պարտիզանական պայքար մղեց ու պայքարեց մինչև վերջին շունչը։
Երեկ Միսաքի ոչ ծննդավայր, ոչ էլ Հայրենիք համարվող երկրի իշխանությունները նրա ու կնոջ աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփեցին։ Միսաքը Ֆրանսիայի ազգային հերոս է։
Հայաստան, 21-րդ դար։ Սեփական հայրենիքի համար անձնազոհաբար կյանքները տված 18-20 տարեկան տղերքի վերջին հանգրվան Եռաբլուրը 4 տարի է չեն կարողանում սարքել, այ տղերքի ծնողներին դատում են, այդ տղերքի ծնողների դեմ ատելության քարոզ է գնում պետական մակարդակով։
Սա էն ամենն է, ինչ պետք է իմանալ նիկոլի օրոք սեփական հայրենիքի պաշտպանության համար ընկածների հանդեպ «հարգանքի» մասին: