11:47 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
«Մոնակո»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը, ով նախորդ ամռանը հեռացել է «Բարսելոնա»-ից, հայտնել է, որ Դանի Ալվեսը պատրաստ էր դառնալ լյարդի դոնոր իր համար: Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, որ բրազիլացու հետ մտերիմ ընկերներ են դարձել:
«Դանին ոչ միայն սկսեց հանդես գալ 22 համարով, որը նախկինում ինձ էր պատկանում, այլև առաջարկեց ինձ համար լյարդի դոնոր դառնալ:
Բնականաբար, ես անգամ չէի մտածում համաձայնել: Չէ՞ որ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Այդ օրվանիցմենք մտերիմ ընկերներ ենք»,- AS-ը մեջբերում է Աբիդալի խոսքերը: