11:35 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է..
Խորտակված Costa Concordia-ն բարձրացնելու օպերացիան հետաձգվել է վատ եղանակի պատճառով: Ծրագրված էր աշխատանքներն սկսել այսօր առավոտյան՝ հաղորդում է The Telegraph-ը:
Գիշերը Ջիլյո կղզու տարածքում ուժեղ ամպրոպ էր, ինչը փրկարարներին ստիպել է տեղի ժամանակով ժ. 6.00-ին նախատեսված օպերացիան 2 ժամով հետաձգել:
«Փոթորիկը մեզ հնարավորություն չի տալիս անցկացնել օպերացիայի որոշ փուլեր: Ոչ մի տեխնիկական բարդություններ չկան, միակ պատճառը վատ եղանակն է»,- ասել է փրկարարական օպերացիան ղեկավարող քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին: