Կալանավայրում կյանքից հեռացել է Ալեքսեյ Նավալնին


16:00 , 16 փետրվար, 2024
Ռուսաստանի Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայության գրասենյակն իր կայքում հայտնում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա.Ա. Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայտարարության մեջ նշվում է, որ անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները և «հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։