11:03 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ACC ապահովագրական ընկերության տվյալներով՝ 600 մարդ դիմել է բժիշկներին հարսանեկան արարողություններին մասնակցելուց հետո: Դրանցից 160-ը վնասվածքներ են ստացել իրենց պարային ունակությունները գերագնահատելու պատճառով: Այս մասին հաղորդում է The Australian-ը:
Այս առումով խաղերը և մրցույթները ևս պակաս վտանգավոր չեն, իսկ գրկախառնությունները երբեմն շատ ամուր են լինում: Նշվել է նաև նկարահանող օպերատորների մասին, ովքեր երբեմն ընկնում են՝ իրենց ծանր սարքավորումներով հանդերձ:
Իսկ, օրինակ, ուտելիք պատրաստելու ժամանակ կտրվածքներ են առաջանում մատներին: Ոմանք հարսանիքի ժամանակ մատանի կամ այլ զարդեր են կուլ տվել: Իհարկե, նորաձևության զոհերն էլ տառապել են անհարմար կոշիկների պատճառած բշտիկներից և վերքերից: