Արդեն ակնհայտ է, որ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է. Լևանդովսկի


10:58 , 16 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Համբուրգի» նկատմամբ 6:2 հաշվով տարած հաղթանակից հետո Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ իրենց թիմի հարձակման գիծն ավելի է հզորացել այն բանից հետո, երբ թիմը պայմանագիր է ստորագրել Հենրիխ Մխիթարյանի և Պիեռ Օբամեյանգի հետ:


- Մենք հրաշալի հանդիպում անցկացրեցինք: Հիմա արդեն ակնհայտ է, որ Մխիթարյանի ու Օբամեյանգի ձեռք բերելով՝ մենք երկու բարձրակարգ հարձակողական ֆուտբոլիստներ ունեցանք: Դեռ ավելին, կարծում եմ նրանք տուրից-տուր ավելի բարձրակարգ խաղ կցուցադրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ