Անկախության տոն ավեկ Նունե Եսայան


11:33 , 16 սեպտեմբեր, 2013

Լուրջ եմ ասում՝ չեմ հասկանում՝ ինչի պտի անկախության տոնը հրապարակում նշանավորվի Նունե Եսայանի համերգով: 

Ասենք էդ էն տոնն է ու էն հրապարակն է, որտեղ երկու տարի առաջ իսկական փառահեղ զորահանդես անցավ, ազգովի երջանկացանք, անկախ ամեն ինչից՝ տոնի մեծ զգացողություն ունեցանք: Հպարտացանք: Զինվորներին ու մեր բանակն ավելի սիրեցինք: Մտածեցինք, որ ի վերջո, չնայած էս ապաշնորհ ու անտաղանդ իշխանություններին, որ քսան տարի մեր կյանքն են հարամել, մենք մեծ ձեռքբերում ունենք՝ անունը Բանա՛կ ջան: 

Իսկ հիմա՞... Նունե Եսայանն ո՞վ դառավ: Շատ էլ որ ինքն իրեն արվեստագետ է անվանում: Հաստատ, ասենք, Ռոբերտ Ամիրխանյանը չի: 

Չնայած ես դեմ եմ հրապարակում ամեն տեսակի մանր ու միջին որակների երգիչների ելույթներին, բայց եթե Նունե Եսայանը ուրիշ օր համերգ տար էնտեղ, էդքան չէի նեղսրտի: Բայց, կներեք, սեպտեմբերի 21-ին Նունե Եսայանը հրապարակում որպես ինչի՞ խորհրդանիշ է պատրաստվում համերգել: