Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն


23:17 , 14 փետրվար, 2024

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի առաջնության յոթակի չեմպիոն։ Եզրափակչում Ալեքսանյանը 6։3 հաշվով հաղթեց ՌԴ ներկայացուցիչ Մուրթազալիևին։