ԱՄՆ-ում բժիշկը անզգայացման տակ գտնվող կնոջը բեղեր է կպցրել


10:24 , 16 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կալիֆոռնիայում կինը դատի է տվել Լոս Անջելեսի հիվանդանոցին, երբ իմացել է, որ անզգայացնող բժիշկն իր դեմքին բեղեր է կպցրել՝ մինչ ինքը գտնվում էր անզգայացման տակ:

Վերոնիկա Վալդեսը 2011-ի հոկտեմբերին բարդ վիրահատություն է տարել Լոս Անջելեսի Torrance Memorial հիվանդանոցում: Երբ նրան ընդհանուր անզգայացում է տրվել, անզգայացնող բժիշկ Փաթրիք Յանգը որոշել է ծաղրել հաճախորդուհուն՝ նրա դեմքին կպցնելով բեղեր, իսկ բուժքույր Պատրիցիա Գոմեսը կնոջը լուսանկարել է բջջայինով: Վիրահատությունից հետո բուժքույրը Վալդեսին ցույց է տվել այդ լուսանկարը, ինչը ցնցել է նրան:

Բժիշկ Յանգը, սակայն, չի ամաչում իր արարքից՝ ասելով, որ դա կատակ էր:

Վիրավորված կինը դատի է տվել հիվանդանոցին՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում: Դատարանի համար որպես ապացույց ծառայել է Facebook-ում տեղադրված լուսանկարը: