«Շատ աշխատասեր, հայրենասեր մարդ էր»․ զոհված Գագիկ Մանուկյանը երեք երեխաների հայր էր


15:28 , 13 փետրվար, 2024

News.am-ը գրում է.

Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված Գագիկ Մանուկյանը Քասախից էր։ NEWS.am-ին վարչական շրջանի ղեկավար Արտակ Թովմասյանը պատմեց, որ Մանուկյանը երեք երեխաների հայր էր։

«3 երեխա ուներ․ երկու աղջիկ և մի տղա։ Մի քանի անգամ մեկնել է դիրքեր, պահպանել հայկական դիրքեր։ Եթե նա մեկնում է կամավոր պահելու մեր սահմանները, դա արդեն խոսում է իր մարդկային և հայրենասիրական արժեքների մասին։ Շատ աշխատասեր, հայրենասեր մարդ էր»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։