18:29 , 10 փետրվար, 2024168.am-ը գրում է․
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը շաբաթ օրը Լիբանանի մայրաքաղաքում բանակցել է «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Սայեդ Հասան Նասրալայի հետ, տեղեկացրել է Mehr-ը։
Հանդիպման ընթացքում Ամիր-Աբդոլահիանը եւ Նասրալան քննարկել են մի շարք հարցեր տարածաշրջանի եւ Գազայի հատվածի իրադարձությունների վերաբերյալ։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Բեյրութում Իրանի բանագնաց Մոջթաբա Ամանին։
Իրանի արտաքին գործերի նախարարը Բեյրութ է ժամանել ուրբաթ երեկոյան։