Իսրայելական բանակը տեղեկացրել է Գազայի հարավում, հյուսիսում եւ կենտրոնում ՀԱՄԱՍ-ի հետ ինտնեսիվ մարտերի մասին


11:22 , 10 փետրվար, 2024

Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել է ինտենսիվ մարտերի մասին Գազայի հարավում՝ Խան Յունիսում, ինչպես նաեւ Գազայի հատվածի հյուսիսում եւ կենտրոնում, հայտնել է Times of Israel-ը։

Նշվել է, որ Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի տարբեր թիրախներին ամբողջ հատվածում։

ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ Գազայի կենտրոնում «Նահալ» բրիգադը անցած օրը սպանել է ՀԱՄԱՍ-ի մի քանի զինյալների եւ գերեվարել մի քանիսին։

Խան Յունիսի արեւմտյան մասում «Կոմանդոս» բրիգադը շուրջկալ է իրականացրել ՀԱՄԱՍ-ի մի քանի օբյեկտների դեմ՝ զավթելով զենք եւ ռազմատեխնիկա, տեղեկացրել է ՑԱԽԱԼ-ը։