08:46 , 16 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր Ադրբեջանում մեկնարկում է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Գրանցված թեկնածուները, նրանց լիազոր ներկայացուցիչները, քաղաքական կուսակցությունները, որոնց թեկնածուները գրանցվել են, կարող են քարոզարշավ անցկացնել մինչև հոկտեմբերի 8-ը:
Հիշեցնենք, որ առաջիկա ընտրությունների համար պաշտոնապես գրանցվել է 10 թեկնածու: Գրանցված թեկնածուների շարքում է «Ենի Ադրբեջան» կուսակցության նախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Թեկնածության հաստատման համար իրենց փաստաթղթերը ԿԸՀ էր ներկայացրել 22 մարդ:
Երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 9-ին: