21:39 , 15 սեպտեմբեր, 2013
Ես այս 18 տարիների ընթացքում հասկացա, որ մարդն ավելի նախանձ է, քան` բարեկամ, որ ավելի շատ չար է, քան` բարի, որ ավելի շատ ատում է(այս պահին ավելի հարմար կգտնեմ ասել`զզվում է ), քան` սիրում, որ ավելի շատ ավերում է, քան` կառուցում, որ ավելի շատ խանգարում է, քան` օգնում, որ ավելի շատ չարախոսում է, քան` գովաբանում, որ ավելի շատ ինքնահավան է, քան` մնացածահավան, որ նրա մեջ չարություն կա ու իշխանությանը ձգտելու, հասնելու իր կարծիքով անհաղթահարելի զգացմունք և, որ ռեալիստ է, և ոչ թե ռոմանտիկ, և ոչ թե երազկոտ, և ոչ էլ հումանիստ.
Ի՞նչ է մարդը, ո՞վ է մարդը, ինչո՞ւ է մարդը, կյանքը… Մարդը շնչող կենդանի է, որն ունի բանականություն, չնայած ոչ բոլորի մոտ է դա վառ արտահայտված: Ոմանք, կարելի է ասել, ոչնչով չեն տարբերվում կենդանիներից, ապրում են պարզապես, ամեն ինչ պարզապես, միայն ուտում են անպարզապես, կամ, միգուցե, նորի՞ց պարզապես: Նրանք չեն գնահատում մարդկային ամենաթանկ ու ամենափխրուն զգացումները, հատկանիշները, չեն գնահատում իրեն հավասարին, իր նմանին… Թերագնահատում են ու փնովում, փորձում գտնել սխալներ, փորձում ուղղել, չգիտես ինչու. Մարդն ուրիշի աչքի փուշը տեսնում է, բայց սեփականի գերանը` ոչ: Սա իզուր չէ, որ ասված է, ես կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ինքն իր մասին մտածի: Եթե ամեն մեկն իրեն մշակի, խմբագրի, փոխի, ուղղի, բոլորն էլ կլինեն լավը:)) Բոլորս կլինենք կատարյալ և անհնարին))) Եվ վերջում իմ ամենասիրելի խոսքերից մեկը, կամ ավելի ճիշտ ամենախորիմաստ ու լայնախոհ մտքերից մեկը. <Բարությունը կփրկի աշխարհը>: