Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա


11:13 , 3 փետրվար, 2024
Փետրվարի 2-ին Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի Սեն-Սիր ռազմական ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
Հյուրերը շրջել են ակադեմիայի տարածքում, ծանոթացել պայմաններին,
հնարավորություններին և ուսումնանյութական բազային։ Նրանց ներկայացվել են ակադեմիայի կառուցվածքը, գործունեությունն ու կրթական ծրագրերը։
Քննարկվել են ակադեմիաների փոխգործակցությանն առնչվող հարցեր։
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի մասնակցությամբ ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան։
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվել է երկու ակադեմիաների փոխգործակցության շրջանակում Հայաստանում կրթություն ստացող ֆրանսիացի կուրսանտին և ուսանելու նպատակով Ֆրանսիա մեկնող հայ կուրսանտին:
Возможно, это изображение 4 человека