Թանկանոց տրանսպորտ


15:34 , 15 սեպտեմբեր, 2013

ու է՞ս տրանսպորտն էին ուզում թանկացնել: Է՞ս աշխատանքային որակով: Մարդը դուրս է գալիս աշխատանքից, ու երկու ժամվա մեջ չի կարողանում տուն հասնել:
Ոչ թե Մոսկվայում կամ Լոնդոնում կամ էլ Նյու Յորքում, այլ Երևանում՝ մի բուռ քաղաքում:

Մի կողմից ասֆալտը, կամ դրա քերանքը ու փռանքը, մյուս կողմից էլ բացարձակապես գոյություն չունեցող տրանսպորտային միջոցները:

Քաղաքապետարան ու գծատերեր, եկեք միանգամից ֆաետոններն էլ թանկացրեք: Ինչքան երթուղային ու ավտոբուս կա, էդքան էլ ֆաետոն:

Նման տրանսպորտային համակարգը որ ձրի էլ լիներ, մեկ է՝ էլի մարդկանց պարտք էիք մնալու քայքայած ներվերի ու առողջության ու կորցրած ժամանակի համար: