Արտաշատում բախվել են Mitsubishi-ն և Toyota-ն


23:38 , 1 փետրվար, 2024

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 20։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Խանջյան փողոցում՝ «Մոլորակ» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Mitsubishi Grandis և Toyota մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Toyota-ն էլ անցել է բաժանարար գոտու հատվածը և հայտնվել կանաչ «գազոն»-ում։