ՆԱՏՕ-ն ողջունել է Սիրիայի վերաբերյալ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը


00:29 , 15 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն ողջունել է Ժնևում շաբաթ օրը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարության մեջ: 

«Ես ողջունում եմ սիրիական քիմիական զենքը ոչնչացնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, որն այսօր ձեռք է բերվել ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի միջև»,- ասվում է հայտարարության մեջ: