Առևանգիչներն իրենց պատանդին 500 յուան են տվել՝ իմանալով, որ նրա ընտանիքը չի կարող փրկագին վճարել


23:55 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Չինաստանում 2 առևանգիչներ՝ Լյու և Քսի ազգանուններով, վերջերս բաց են թողել իրենց պատանդին՝ նրան տալով 500 յուան:

Հանցավոր զույգն առևանգել է 11-ամյա աղջկան՝ հույս ունենալով նման կերպ նրա խաղամոլ հորը ստիպել պարտքերը վճարել:

Նրանք ավտոմեքենա են վարձել, գնել դիմակներ և առևանգման համար «անհրաժեշտ» այլ իրեր, որոնց համար 10 հազար յուան (1634 դոլար) են ծախսել:

Սկզբում հանցագործները նախատեսել են աղջկա ծնողներից առնվազն 1 մլն յուան ստանալ, սակայն զոհի հետ զրույցներից հետո նրանք գիտակցել են, որ իրենք փրկագին ստանալու ոչ մի շանս չունեն:

Վերջում առևանգիչներն այնքան են խղճացել իրենց զոհին, որ նրան բաց են թողել՝ տալով 500 յուան: