Կանայք ընտրում են բարեգործությամբ զբաղվող տղամարդկանց. գիտնականներ


23:36 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Բրիտանացի գիտնականների վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ երկարատև հարաբերությունների համար կանայք ավելի հաճախ ընտրում են այն տղամարդկանց, ովքեր բարեգործությամբ են զբաղվում: «Կնոջը թվում է, որ իր անձնական ժամանակը հասարակությանը զոհաբերող տղամարդը մեծ հաճույքով իր հետ կկիսի երեխաների դաստիարակության հոգսը»,- ասում է ուսումնասիրության առաջատար հեղինակ Ֆրեյա Հարիսոնը: 

Ուրիշներին օգնելու պատրաստակամությունը կարող է ամրապնդել նաև ընկերների հետ հարաբերությունները՝ դրանով բարձրացնելով նաև սոցիալական կարգավիճակը, որն էլ դրական հատկանիշ է կարճաժամկետ և երկարաժամկետ հարաբերությունների համար: 

Սակայն միչև կամավորական դառնալը հարկավոր է նկատի ունենալ, որ տղամարդիկ և կանայք տարբեր են ընկալում «բարեգործություն» հասկացությունը: Աղջկան դուր գալու համար բավական է ցուցադրել, որ դու հոգ ես տանում մերձավորների և քեզանից կախվածություն ունեցողների մասին: Դրանից նա կեզրակացնի, որ պատրաստ ես հոգ տանել նաև իր մասին: