Ուզում եմ հոգովս թափանցել հոգուդ խորը խորքերն


22:47 , 14 սեպտեմբեր, 2013

- Ուզում եմ հոգովս թափանցել հոգուդ խորը խորքերը և այդ խորքերից ամբողջությամբ քաղել այն մեծ թախիծն ու կարոտը, հույզն ու ցասումը, որոնք ասես դիտավորյալ կրծում են աչքերդ ու ողողում թացության անզգամ կաթիլներով, այն կաթիլներով, որոնք խիղճը կորցրածի պես ծանրանում են թեաչքերիդ և, թեփայլուն ու չարաճճի թարթիչներիդ վրա... 
- Ուզում եմ հոգովս փարվել քո հոգուն, գրկել քո հոգին ու իմ հույզերի մեջ թաթախել քո հայացքից կաթող, բայց և անձայն լացող յուրաքանչյուր խոնավ ԺԵՍՏ, որի մեջ լու՜ռ ամփոփված է քո լռելյայն ԱՊՐՈՒՄՆԵՐ-ի յուրաքանչյուր մասնիկը, խոսող, բայց և անխոս ու թախծի բեկորներով հյուսված յուրաքանչյուր թեն միտքը, կարոտի կանչով շաղախված սրտիդ բաբախը ...
- Ուզում եմ իմ խորհրդավոր հանդարտությամբ անգիր անել քո ՀԱՅԱՑՔՆԵՐԻ խելահեղ ԼԵԶՈՒՆ և սովորել կարդալ քո հայացքից դեպի վար սահող ՎԱՅՐԿԵՆԱԽՈՀ այն ԽՈՐՀՐԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, որն ասես իբրև ԹԱՓԱՆՑԻԿ ՎՐՁԻՆ` ընթացքի մեջ պատկերում է քո ներաշխարհի ողջ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ...
- Ուզում եմ գաղտագողի թափանցել հոգուդ խորքերը, զգուշորեն գողանալ հոգուդ բառարանը, կամաց թերթել ամեն մի էջը և ՄՏՔԵՐԻՍ ՊԱՐԶ, բայց ոչ հասարակ ԳՐԻՉՈՎ գրի առնել այնտեղ ՇՆՉՈՂ ամեն մի կենդանի հնչյունը ...
- Ուզում եմ խիտ թարթիչներիդ խոնավությունը դարձնել ինձ համար ԱՆՍՊԱՌ ԹԱՆԱԿ և դրանով անվերջ, անվերջ, անվերջ գրի առնել զգացմունքներիդ թե տաք և, թե սառ շունչը... 
Ուզում եմ ոչ թե բառերով գրել, այլ ուզում եմ հոգուս խոհերով կերտել քո տաք ու պաղ շնչի ամեն վայրկյանը` հոգուցդ բխող, հոգուցդ հոսող, հոգուցդ իջնող ու հոգուցդ սահող ...
- Ուզում եմ անՑԱՎ թափանցել հոգուդ այն փակ անկյունը, որտեղ միայն դու ես ու քո մտքերը, որտեղ պահում ու պաշտպանում ես քո ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ, ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որտեղ ապրում ես դու, միմիայն դու` քո հուսալի ու անհույս ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ, որտեղ մի փոքրիկ հատվածի, մի կտոր պատի վրա վստահորեն գրել ես իմ ԱՆՈՒՆԸ և, որի վրա գիտակցաբար դրոշմել ես ճիշտ ժամանակին` ՄԵՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ԲԱԽՄԱՆ 
<< ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ >> ...
- Ուզում եմ հոգովս շատ զգուշորեն թափանցել հոգուդ խորքերը և այնտեղից քաղել քո թախծության ամեն մի ՊԱՏՃԱՌԸ և հոգուս ՊԱՐԶՈՒԹՅԱՄԲ ողողել ՀՈԳՈՒԴ ԵՐԿԻՆՔԸ ու մնալ այնտեղ միշտ` ընդմիշտ, որ տխրությունից և ոչ մի կաթիլ չհամարձակվի բազմել ներքին աշխարհիդ ... 

- - - Ուզում եմ հոգովս թափանցել հոգուդ խո՜րը խորքերը և դառնալ ՀՈԳՈՒԴ միակ ՊԱՇՏՊԱՆԸ ...
- Ուզում եմ դառնալ քո ՀՈԳՈՒ ԼԵԶՈՒՆ, կամ էլ` ՍՈՎՈՐԵԼ ԱՅԴ ԼԵԶՎՈՎ ԽՈՍԵԼ ...
- Ուզում եմ դառնալ քո ԱՆՑԱՎ ՀՈԳԻՆ ու քեզ դարձնել ՀՈԳՈՒՍ ՀԱՅԵԼԻՆ , կամ էլ իմ հոգու ԳՈՒՆԱԾԻՆ ԽԱՂԸ ... 

- Ուզում եմ հոգովս թափանցել հոգուդ 
Խո՜րը խորքերն ու թաց արցունքիդ 
Ամեն կաթիլով դեմքս լվանալ ու 
Քեզ նմանվել ...

- Ուզում եմ հոգովս թափանցել հոգուդ 
Խո՜րը խորքերն ու այնտեղ մնալ` 
ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ, և դարձնել ՀՈԳԻԴ 
ՀՈԳՈՒՍ ՊԱՏԻՎԸ` միաձուլվել ու 
ՄԵԿԸ դառնալ ...