Հաջողակ ամուսնություն. 30-ից առա՞ջ, թե՞ հետո


19:16 , 14 սեպտեմբեր, 2013

Ladynews.am-ը գրում է.

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ամուսնանալու համար ամենալավ տարիքը համարվում է 23-30-ը: Սակայն համաձայն վերջին վիճագրակական տվյալների ավելի շատ են բաժանությամբ ավարտվում այն ամուսնությունները, որոնք տեղի են ունեցել մինչև 30 տարեկան հասակում: Դրանց թիվը տարեցտարի ավելանում է: Ի՞նչն է այդ միտումի պատճառը:

Իհարկե, ամուսնալուծության պատճառները տարբեր ընտանիքներում լինում են տարբեր, այնուհանդերձ, հաճախ դրանք կրկնվում են: Ամուսնությունից հետո շատ կանանց մոտ անցնում է սիրահարվածությունը, ռոմանտիկան, նրանք սկսում են գիտակցել, որ ամուսնու հետ ունեն կյանքի տարբեր ընկալումներ, աշխարհայացքներ, զգացմունքներն էլ այլևս այնքան ուժեղ չեն, որպեսզի կարողանան շարունակել համատեղ ապրել ողջ կյանքում:

Կանանց մեծ մասը համարում է, որ երկարատև հարաբերությունները պետք է անպայման ավարտվեն ամուսնությամբ: Սակայն շատ հաճախ ամուսնությունը դառնում է ոչ թե հարաբերությունների շարունակությունը, այլ դրանց ավարտը: Սա լուրջ մտածելու տեղիք է տալիս արդյոք սերն է մղում ամուսնության, թե դա հասարակության մեջ ձևավորված պարտադրանք է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ