Իրանում ուսանողների մեծամասնությունը հաշվապահական հաշվառում է ուսումնասիրում


18:56 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանի համալսարաններում կրթություն ստացողների մեծամասնությունը հաշվապահական հաշվառում է ուսումնասիրում (230 հազար): Այս մասին շաբաթ օրը ասել է Իրանի գիտության և կրթության նախարարության մոնիթրինգի և գնահատման կենտրոնի տնօրեն Ռզա Ամերին, տեղեկացնում է MEHR գործակալությունը:

Ամերին նշել է նաև, որ շատ ուսանողներ իրավաբանական և համակարգչային ինժեներություն են ուսումնասիրում: 

Ընթացիկ տարում Իրանի համալսարաններ են ընդունվել 4400 ուսանողներ, որոնք սովորում են 2500 բուհերում: 

Ամերիի խոսքերով՝ բուհեր ընդունվածների մեծամասնությունը սովորում է Թեհրանում, Սպահանում և Խորասան Ռեզավի նահանգում: 

Ամերին նշել է, որ ամենաքիչ ուսանողներ կան Հյուսիսային Խորասան նահանգում: