Իրանը կոչ է արել իսլամական երկրներին խզել հարաբերություններն Իսրայելի հետ


00:46 , 24 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իսլամական երկրներին կոչ է արել խզել հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Խամենեին այս հայտարարությունն արել է Գազայի հատվածում իսրայելական գործողության զոհերին նվիրված միջոցառման ժամանակ։ Նա իսլամական երկրներին կոչ է արել խզել բոլոր կապերն Իսրայելի հետ։

«Նրանք պետք է խզեն նրա հետ իրենց քաղաքական և տնտեսական կապերը, այլ ոչ թե օգնեն նրան»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։ Խամենեին նաեւ ասել է, որ երբեմն իսլամական երկրների ներկայացուցիչների դիրքորոշումներն ու հայտարարությունները սխալ են։ Նրա կարծիքով՝ հրադադարի հարցը «սիոնիստների ձեռքում է»։