Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր եւ ազգային պաշտպանական համալսարան


21:48 , 23 հունվար, 2024

Հունվարի 23-ին` Ղազախստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հայրենիքի պաշտպանների» հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և ծաղիկներ խոնարհել Անմար կրակի մոտ։
Սուրեն Պապիկյանը նաև այցելել է Ղազախստանի ազգային պաշտպանական համալսարան, շրջայց կատարել, ծանոթացել կրթական մի շարք ծրագրերի։