17:55 , 14 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Աշնանը մաշկն առանձնահատուկ խնամքի կարիք է զգում: Ողջ ամռանը մեր մարմինը կրում է արևի ճառագայթների ոչ միայն դրական, այլև բացասական ազդեցությունը. այն դառնում է չոր, երբեմն` թեփոտում է:
Աշնան սեզոնին անհրաժեշտ է դեմքը օրը երկու անգամ առավոտյան ու երեկոյան, մաքրել սպիրտ չպարունակող նյութերով, կարելի է նաև` կոսմետիկական կաթով, լոսիոնով կամ տոնիկով: Խորհուրդ է տրվում տանից դուրս գալուց առաջ դեմքին խոնավացնող կրեմ քսել:
Աշնանը դեմքի այտուցումից խուսափելու համար կարելի է օգտագործել դիմակներ: Առաջարկվում է` քերած խնձորի հետ խառնել մեկ ձվի դեղնուց և մի քիչ կաթ, քսել դեմքին, թողնել կես ժամ, ապա` լվանալ: Կարելի է դեմքին դնել կարտոֆիլի շերտեր, կամ քսել խաղողի հյութ, հետո` լվանալ: