Կանայք պետք է մայրանան մինչև 35 տարեկանը


17:36 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Կանայք պետք է անպայման երեխա ունենան մինչև 35 տարեկանը` ասում են Նյուքասլի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքերով` կանայք չպետք է կարիերան որպես պատճառ ներկայացնեն` հետաձգելով մայրանալը, հաղորդում է The Daily Mail-ը:

Այնուամենայնիվ, գնալով ավելի շատ ընտանիքներ են ուշ երեխա ունենում: Վերջին տարիներին շուրջ երեք անգամ աճել է այն երեխաների թիվը, որոնց մայրերը ծննդաբերել են 30 և ավելի մեծ տարիքում: 35 տարեկանից հետո կրճատվում է երեխա ունենալու հնարավորությունը: Եթե կնոջը հաջողվի երեխա ունենալ 40-50 տարեկանում, նրան սպասվում են հոգեբանական խնդիրներ, նշում են հոգեբանները:

Բացի այդ, կանայք մեծ տարիքում հղիության ընթացքում բախվում են բարդությունների: Մահացած ծնված երեխաներն ավելի քան երկու անգամ հաճախ հանդիպում են 35 տարեկանից բարձր մայրերի մոտ: Ժամանակի ընթացքում ձվաբջիջների դեգրադացումը մեծացնում է նաև Դաուն համախտանիշով երեխա ունենալու հավանականությունը: