Ինքնասպանություն՝ Երևանում. երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել


19:37 , 22 հունվար, 2024

shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ հունվարի 22-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի Արմեն Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: