Լինդսի Լոհանի մայրը հայտնվել է ճաղերի հետևում


16:48 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սեպտեմբերի 13-ին ոստիկանությունը ձերբակալել է Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանի մորը, հաղորդում է viva.au-ն:

Ամերիկացի դերասանուհու մայրը` 50-ամյա Դինա Լոհանը, ձերբակալվել է Նյու Յորքում ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Ինչպես հաղորդում են ոստիկանության ներկայացուցիչները, նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը երկու անգամ գերազանցել է թույլատրելի քանակը:

Դինային կառաջադրվի ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և արագությունը գերազանցելու մեղադրանք:

Նշենք, որ 27-ամյա Լինդսի Լոհանը առաջին անգամ ձերբակալվել է 2006թ. մայիսին՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար:

Дина Лохан фото