17:02 , 14 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բանգորի համալսարանի նեյրոկենսաբանները Յոհանեսբուրգի Վիթվաթերսրանդի համալսարանի գործընկերների հետ հետազոտություն են անցկացրել` սեքսի և ուղեղի աշխատանքի միջև կապն ուսումնասիրելու համար, որի ընթացքում պարզվել է, որ սեքսուալության տեսանկյունից մարդու ամենաքիչ գայթակղիչ մասը համարվում է ոտնաթաթը:
Հետազոտության արդյունքները, որոնք բացահայտեցին առասպելն այն մասին, որ ոտքերը զգայուն են` կապված սեռական օրգանների հետ, հրապարակվել են Cotex ամսագրում, հաղորդում է Observer-ը:
Հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց մարմնի վրա կա գրեթե նույնքան էրոգեն գոտի, որքան կանանց մոտ, ինչը հակասում է համընդհանուր կարծիքին:
«Շատերը կարծում են, որ կանանց մարմինը ծածկված է շատ էրոգեն գոտիներով, այն դեպքում, երբ տղամարդկանց մոտ միայն մեկն է: Մեզ հաջողվեց ապացուցել, որ դա այդպես չէ: Ուղղակի կանանց մոտ այդ գոտիները մի քիչ ավելի են»,- ասել է պրոֆեսոր Օլիվեր Տերնբուլը:
Գիտնականները Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում անցկացված հարցման արդյունքներով, որին մասնակցել է 800 մարդ, պարզել են, որ մարդու մարմնի ամենահայտնի մասերն են սեռական օրգանները, որոնց հետևում են շուրթերը, ազդրի ներքին հատվածը:
Հիմնվելով ստացած արդյունքների վրա` գիտնականները ենթադրել են, որ սեքսի ժամանակ օրգանիզմի արձագանքը վերահսկվում է գլխուղեղի տարբեր հատվածներով: