Մեծ Բրիտանիայում բնակելի տների գները նոր պատմական ռեկորդ են սահմանել


20:41 , 14 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսին Մեծ Բրիտանիայում բնակարանի գները թարմացրել են պատմական առավելագույն ցուցանիշը շուկայի պետական աջակցության և Լոնդոնում տների գնի աճի ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով վերլուծաբաններին:

Մեծ Բրիտանիայում օգոստոսին բնակելի տների գները միջինը բարձրացել են 0.4%-ով` կազմելով 233.8 հազար ֆունտ սթեռլինգ (370 հազար դոլար):

Մայրաքաղաք Լոնդոնում 2009թ. ապրիլից հետո անշարժ գույքի գինն աճել է 40%-ով՝ այն դեպքում, երբ երկրում բնակելի տների գինը բարձրացել է 16%-ով:

Ինչպես նշում են վերլուծաբանները, գների աճին նպաստել են տների հասանելիության բարձրացմանն ուղղված պետական միջոցները: Մասնավորապես, խոսքը Funding for Lending Scheme փոքր և միջին բիզնեսի արտոնություններ ունեցող վարկավորման ծրագրի մասին է, որը գործարկել է Անգլիայի բանկը, և Ֆինանսների նախարարության Help to Buy ծրագրի մասին, որը թույլ է տալիս տուն գնելիս որպես կանխավճար վճարել արժեքի 5%-ը: