Հրապարակվել են Բաքվում ապօրինի կալանավորված Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Լյովա Մնացականյանի լուսանկարները (Photo)


07:37 , 21 հունվար, 2024

Lurer.com-ը գրում է.

Համացանցում են հայտնվել Բաքվում ապօրինի կալանավորված՝ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի, ինչպես նաև ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Լյովա Մնացականյանի լուսանկարները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրապարակվել է Ադրբեջանում կալանքի տակ գտնվող` ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի լուսանկարները։