17:22 , 14 սեպտեմբեր, 2013
Շատ ժամանակ հետո, երբ հասկացա, որ առանց իրար պատկանելու անհնար է ապրել, հպարտությունս կորցրեց իր ուժը... ու գուցե միայն նրա համար, որ քո հպարտությունը, իմից ուժեղ լինելով, թուլացել էր ավելի վաղուց...
Անգիտակից էի այն ժամանակ, երբ ստացա նամակդ ու սկսեցի միանգամից դողալ...
Նման տենդի մեջ երբեք չէի հայտնվել...
Երբ վաղո՜ւց, շատ վաղո՜ւց արդեն մոռացել էի երբեմնի գոյությանդ մասին...
Երբ ինքս ինձ արդեն համոզել էի, որ այլևս իմը չես...
Երբ ամիսներ էին անցել, բայց հավատն ու հույսը դեռ չէին մարել...
Սակայն մի օր մարեցին...
Ես մինչ վերջին օրը արցունքոտվում էի...
Ու երբ վերջապես հավատացի, որ դու երջանիկ ես առանց քո փոքրիկ երջանկության...
Դու վերադարձար...
Ամեն ինչ ի սկզբանե պարզ էր...
Կամ ատելություն, կամ սեր...
Սակայն դեռ երկար ժամանակ չէի կողմնորոշվում այս երկու իրար այդքան էլ արտաքինից ոչ նման «հոմանիշների» մեջ...
Ցավ պատճառելու համար, թե սիրուդ «շատությունն» էր ստիպել, որ դեմ գնաս ինքդ քեզ... Ես այդպես էլ չհասկացա, քանի որ հավատալու չէր...
Սակայն սովորության համաձայն արդեն պարտավոր էի քեզ հավատալ ու վստահել... քո կամքն իմն էր ... իմը՝ քոնը միառժամանակ...
Նամակիդ անկեղծությունը ստիպեց կողմնորոշվել...
Երբեք չասված (կամ գուցե ասված, սակայն այնքան վաղուց, որ մոռացված) խոսքերդ հենց իմ սրտից էին դուրս գալիս ու կարծես օդում պարում երջանկությունից...
Ես դողում էի ու միառժամանակ շուրթերս մեկ ու մեջ ժպտում էին` կուլ տալով արցունքներս, որոնք գլորվում էին անկախ իմ կամքից... ու չգիտեմ... չեմ հիշում ինչպես...
Հուզվում էի կրկին... ժպտում ու կրկին հուզվում... դողալով մոտենում ու համբուրում դեմքդ, որը սակայն իրական չէր...
Հարթ մակերևույթ...
Ու շոյանքներս քեզ տեղ չէին հասնում, ես բարկանում էի... բարկանում... այնքան, մինչ նամակիդ հաջորդում էր մյուսը, հետո մյուսը... վերջին մյուսը...
Այդ վերջինից հետո սթափվեցի... դողս զսպեցի ատամներիս արանքում ու նամակդ վերջապես պատասխան ստացավ...
Ես երջանի՜կ էի..
Շա՜տ..
Ու երջանկությունից խենթացած ես պարում էի, պարում...
Որքա՜ն վաղուց ես չէի պարել...
Մարդիկ տարօրինակորեն կվերաբերվեն իմ այդ տեսակ սովորությանը, սակայն դա երջանկացնում է ինձ կրկնակի անգամ...
Իսկ մարդիկ, նրանց որքան էլ երջանկություն պարգևեն, նրանք երբեք չեն պարի...
Ոչ նրա համար, որ պարել չգիտեն, այլ պարզապես իրենց մեջ կխեղդեն երջանկությունը...
Այդպես շատ ավելի դաժան է...
Քան երջանկություն չունենալը...
01.08.2013
Ես երջանկությունից «պարախեղդ» եղա...