16:21 , 14 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնագիր են ձեռք բերել Սիրիայի քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը փոխանցելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում:
Քերիի խոսքերով` Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են այն մասին, թե քիմիական ինչ տեսակի զենք պետք է դուրս բերել Սիրիայից և ոչնչացնել:
Դամասկոսը շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի քիմիական զենքի ամբողջական ցուցակը, որն ունի ներկա պահին:
Ենթադրվում է, որ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ՄԱԿ-ի բանաձևի ընդունումից հետո, որում կնշվեն պատժամիջոցներն այն դեպքում, եթե Սիրիան չկատարի իր պարտավորությունները: