Մորթիների արտադրության խոշորագույն կենտրոնն աշխարհում. ՖՈՏՈՇԱՐՔ


15:56 , 14 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Չինաստանի արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի Չոնգֆու փոքրիկ քաղաքը հանդիսանում է չինական շուկայում մորթու արտադրության և վերամշակման խոշորագույն կենտրոն: Այստեղ աշխատում են 1469 ընկերություններ:

910 խանութներ առաջարկում են ամենատարբեր տեսակի մորթիներ՝ սկսած ճագարի ու ոչխարհի մորթուց մինչև աղվեսի, փորսուղի և ջրաքիսի: Արտադրության ընդհանուր ծավալը մոտ 2 մլրդ ԱՄՆ դոլար է, տարեկան այստեղ վաճառվում է մոտ 26.890.000 մորթի, ինչը կազմում է համաշխարհային շուկայի 20 տոկոսը: Մորթյա կիսաֆաբրիկատների զգալի մասը այլ երկրներից բերվում է մաքսանենգ ճանապարհով: